Գերմանիայով ճանապարհորդելիս ամերիկուհին գնացքում մոռացել է 2.6 մլն դոլար արժողությամբ Ստրադիվարիուսի ջութակը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Մանհեյմ-Զաարբրյուքեն երթուղին իրականացնող գնացքում: Աղջիկը վագոնից դուրս գալուց հետո էր միայն նկատել, որ ջութակը թողել է վագոնում:

Աղջիկը դիմել է ոստիկաններին, որոնք կարողացել են գտնել գործիքը եւ վերադարձնել նրան:

Ջութակն արտադրվել է 1727թ. եւ կրում է General Dupont Grumiaux անվանումը: