Քաղաքացի Գեւորգ Սաֆարյանը, ինչպես նաեւ 5 քաղաքացիներ հայտնել են, որ 2015 թ. դեկտեմբերի 31-ին՝ ժամը 23:30-ից մինչեւ 2016 թ. հունվարի 1-ը՝ ժամը 01:00-ն ընկած ժամանակահատվածում, Երեւանի Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի կողմից Ամանորի գիշերը անցկացվող միջոցառում-ակցիայի ժամանակ նույն վայրում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները բռնություն են կիրառել իրենց նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքացի Գեւորգ Սաֆարյանի եւ մյուսների հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Գեւորգ Սաֆարյանը ձերբակալվել է եւ կասկածվում է կապիտանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ

Գեւորգ Սաֆարյանի պաշտպանը հանցագործության մասին հաղորդումներ է ներկայացրել ՀՔԾ եւ Գլխավոր դատախազություն

Գեւորգ Սաֆարյանը հացադուլ է հայտարարել

Գեւորգ Սաֆարյանի շահերի պաշտպան՝ փաստաբան Տիգրան Հայրապետյանի հայտարարությունը (ֆոտո)