Թուրքիայի կրոնական գործերով վարչության հերթական ֆեթվան (իսլամական հրովարտակ) կրկին մեծ արձագանք է գտել Թուրքիայում։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի կրոնական գործերի վարչության կողմից հրապարակված նոր ֆեթվայում նշվում է, թե կնոջ եւ տղամարդու մերձեցումից հետո որեւէ մեկը, այդ թվում ծնողները, իրավունք չունեն դիպչել պտղին։
Ֆեթվայի մեջ այդ կապակցությամբ վկայակոչվում են իսլամական աղբյուրներ՝ շեշտելով․ որ այն անձը, ով պտղի արհեստական ընդհատում կանի, պետք է տա 5 ուղտ կամ 212 գրամ ոսկի։
Նշենք, որ օրեր առաջ էլ Կրոնական գործերով վարչության կայքի հարց ու պատասխանի բաժնում մի հարցին ի պատասխան ասվել էր, թե հայրը կարող է հարազատ աղջկա նկատմամբ սեռական կիրք զգալ, համբուրել ու փաթաթվել, սակայն աղջիկը պետք է 9 տարեկանից բարձր լինի։ Սա մեծ աղմուկ էր բարձրացրել որից հետո այս գրությունը ջնջվել է կայքից։



























