Հայաստանում չիփսերի արտադրության համար բավականաչափ հումք կա: Այս մասին NEWS.am -ի թղթակցին հայտնել է «Ոսկե խմոր» (խոտաբույսային թեյեր, համեմունքներ ու փաթեթավորված ձավարեղեն արտադրող) ընկերության հիմնադիր Անդրանիկ Տոնյանը: Այդուհանդերձ, նրա խոսքով, շուկային նախ տեխնիկական աջակցություն է պետք՝ խորհրդատվություն գյուղացիներին՝ չիփսերի արտադրության համար կարտոֆիլի առավել հարմար տեսակների վերաբերյալ , եւ գործարարներին՝ կոնվեյերների վերաբերյալ: Ընկերությունը արդեն բանակցում է World Vision-ի հետ՝ արտադրական գծերի ձեւով աջակցության մասին:

«Շուրջ տասը տարի առաջ, երբ Երեւանում բացվեց առաջին ֆասթֆուդերից մեկը, նրանք փորձում էին ֆրի ստանալ: Բայց անհրաժեշտ որակը չէր ստացվում: Եվ հիմա այդ ապրանքը ներմուծվում է: Իսկ այստեղի շուկան փոքր չէ՝ դա ըստ էության Երեւանի ու մյուս վայրերի ամբողջ կամ էլ գրեթե ամբողջ HoReCa –ն է (հյուրանոցներ, ռեստորաններ, սրճարաններ- խմբ.): Ընդ որում խոսքը թե՛ ֆրիի, թե՛ կարտոֆիլային փոշու մասին է»,- նշեց Տոնյանը:

Գյուղացիները կշահեն այն տեսակետից, որ կկարողանան նման գործարաններին հանձնել ոչ այդքան բարձր որակի ու ապրանքային փայլուն տեսքի կարտոֆիլ: «ՀԻմա նրանք ստիպված այդ կարտոֆիլը լցնում են լավ ապրանքով պարկերի մեջ, որպեսզի ինչ-որ ձեւով իրացնեն: Իսկ այսպես եկամուտի նոր աղբյուր ձեռք կբերեն»,- հավելեց ձեռներեցը: