Գյանջայի գործադիր իշխանությունը հրաման է արձակել, որի համաձայն առեւտրական օբյեկտներին թույլ է տրվում կանխիկ գումարի դիմաց ալկոհոլային եւ ծխախոտային արտադրանք վաճառել: 

Ինչպես տեղեկացնում է haqqin.az-ը, քաղաքի գործադիր իշխանության հանձնարարականի համաձայն, այսուհետ հնարավոր է ալկոհոլային եւ ծխախոտային արտադրանք գնել ինչպես կանխիկ փողով, այնպես էլ բանկային քարտերի միջոցով: 

Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր էր ստորագրել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում եւ Քրեական օրենսգրքում ուղղումներ մտցնելու մասին, որոնց համաձայն,   Ադրբեջանում արգելվում է կանխիկ գումարով սպիրտային, ինչպես նաեւ ծխախոտային արտադրանքի մեծածախ եւ մանրածախ վաճառքը:  2016-ի հունվարի  1-ից ալկոհոլի գնումը հնարավոր է միայն բանկային քարտերի միջոցով: Այդ ամենը հանգեցրել է մթերային շատ խանութներում ալկոհոլային արտադրանքի վաճառքի դադարեցման: