Powerball վիճակախաղի կազմակերպիչները հայտնել են, որ վիճակախաղում բոլոր 5 թվերի համընկնումով շահող տոմսերը վաճառվել են ԱՄՆ միանգամից 3 նահանգներում, հայտնում է NBC-ն։

Մասնավորապես տոմսերը գնել են Քալիֆորնիայում, Ֆլորիդայում եւ Թեննեսիում, հայտնում է Gazeta-ն։ Հաղորդվում է, որ սպառողների քանակը կարող է աճել, քանի որ դեռեւս ոչ բոլոր նահանգներից են տեղեկություններ ստացվել։

Ավելի բաղ Powerball ամերիկյան խոշորագույն վիճակախաղի կազմակերպիչները հայտնել էին, որ շահող տոմսը գնել է Քալիֆորնիայի մեկ բնակիչ։ Տոմսը գնել էին Լոս Անջելեսի Չինո Հիլլս արվարձանում։ Տոմսում համընկել էին ինչպես բոլոր 5 թվերը, այնպես էլ Powerball-ի կարմիր թիվը։

Կազմակերպիչները նշել են, որ վաճառվել է բոլոր 5 թվերի համընկնումով շահող համարներով եւս 12 տոմս։