«Լիկվոր» դեղագործական ընկերության ներդրումային ծրագիրն ազատվում է մաքսային տուրքից: Այդ մասին որոշումը կայացվել է կառավարության հունվարի 20-ի նիստին:
Ինչպես նիստին նշել է էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ծրագրի ընդհանուր ծավալը կկազմի 342 մլն դրամ (700 հազար դոլարից մի քիչ ավելի), ներառյալ սարքավորումները, հումքը եւ նյութերը: Ընկերությունը արտադրության (մանրէազերծ միջոցներ ներարկումների եւ կաթիլային սնուցման համար) ծավալը կմեծացնի մինչեւ 642 մլն դրամ, արտադրանքի 70 – 80 տոկոսը կարտահանվի: «Ընկերությունը GMP հավաստագիր ունի, որը թույլ կտա արտահանել Եվրամիություն եւ ԱՄՆ», - հավելել է Ճշմարիտյանը:



























