Այսօր կեսօրին ճանաչման կապակցությամբ տոնի ամենաթեժ պահին Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալում պայթյուն է տեղի ունեցել։

Ինչպես հաղորդում է հարավօսական «Օսինֆորմ» պետական տեղեկատվական ծառայությունը, պայթյունը տեղի է ունեցել Գերոեւ փողոցի վրա երաժշտական ուսումնարանի տարածքում։ Ուսումնարանի կաթսայատանը տեղադրվել էր պայթուցիկ սարք մինչեւ 400 գրամ տրոտիլին համարժեք հզորությամբ։ Աղբյուրը պարզաբանում է, որ, ամենայն հավանականությամբ, հանցագործները նախատեսում էին նաեւ կաթսայատան գազի պահուստի պայթյունը, սակայն երջանիկ պատահականությամբ դա տեղի չի ունեցել։

Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին Աբխազիան եւ Հարավային Օսիան նշում են Ռուսաստանի կողմից ճանաչման տարեդարձը։ Ռուսաստանի Դաշնությունից բացի նրանց անկախությունը ճանաչել է նաեւ Նիկարագուան։