Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության Ստամբուլի նախկին սենատոր եւ նախկին դատախազ Մեհմեդ Ֆեյաթը նշել է, թե ցանկանում է Վանա լճի ափին գտնվող իր 300 հազար քմ հողատարածքում կառուցել հայերի համար նախատեսված հանգստյան գոտի, իսկ նրա վրա կառուցված առանձնատունը՝ նվիրել Աղթամարի եկեղեցուն:
Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝ Մեհմեդ Ֆեյադը նշել է, թե Աղթամարի Ս.Խաչի պատարագը տեսնելով, հասկացել է, որ թուրքն ու հայը, քուրդն ու հայը իրար դեմ քեն չունեն: «Սրանից 5 տարի առաջ, Վանում ցանկանում էին Վարդան անունով մի հյուրանոց բացել, սակայն այնպիսի արձագանք եղավ, որ այն ժամանակվա նահանգապետը չեղյալ հայտարարեց հյուրանոց կառուցելու թույլտվությունը:
Ըստ Մեհմեդ Ֆեյադի՝ ոչ թուրքերը, ոչ էլ քրդերը, հայերի նկատմամբ թշնամություն չունեն: «Օսմանյան կայսրության հիմնական գլխացավանքը երիտթուրքերն էին: Երկրորդ մեղավորը հնչակակյան եւ դաշնակցական սփյուռքն է: Եւ երրորդը՝ տեղացիներն էին, ովքեր ասում էին, թե թող հայերը գնան, որ հողերը իրենց մնա: Հոգեւորական բարոնները, շեյխերը, աղաները զավթել են հայերի ունեցվածքը»-նշել է նախկին դատախազը՝ ամփոփելով, որ ինքը հայտնել է, թե ցանկանում է իր 300 հազար քմ հողում հայերի համար հանգստավայր կառուցել, ինչին բոլորը դրական են արձագանքել:





























