Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու պատարագին մասնակցելու համար Էրդողանի կողմից հրավիրված օտարերկացի լրագրողներն այցելել են Պոլսո Հայոց պատրիարքարան։
Սեպտեմբերի 22-ին, Աղթամարի պատարագից վերադարձած արտասահմանցի լրագրողներին ընդունել է Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ, արք. Արամ Աթեշյանը, ով պատասխանել է լրագրողներին հուզող հարցերին։





























