Կյանքի 97-րդ տարում այսօր իր մահկանացուն կնքեց հայտնի ռուս պոետ, ռուսական մանկական գրականության դասական Սերգեյ Միխալկովը։
Միխալկովը Խորհրդային Միության եւ Ռուսաստանի Դաշնության օրհներգերի տեքստերի հեղինակն է։ Ինչպես նաեւ, նա մի շարք հանրաճանաչ ֆիլմերի եւ մուլտֆիլմերի սցենարի հեղինակն է։ Միխալկովը ղեկավարել է «Ֆիտիլ» երգիծական ամսագիրը, ԽՍՀՄ Պետական եւ Լենինյան մրցանակների դափնեկիր է, պարգեւատրվել է Լենինի 3 շքանշաններով, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով, ինչպես նաեւ մեդալներով։ 2008 թ-ին Միխալկովը պարգեւատրվել է երկրի բարձրագույն պարգեւով՝ «Սուրբ Անդրեյ Պերվոզվաննի» շքանշանով։




























