Օքսֆորդի համալսարանի մասնագետները Ուիլյամ Շեքսպիրի պիեսների 1623-ին հրատարակված առաջին ժողովածուի մի նմուշ են հայտնաբերել շոտլանդական Բյուտ կղզում: 

Ժողովածուն հրատարակվել է 1616-ին: Դրանում հավաքված է 36 պիես, որոնցից   18-ը մինչ այդ չէին հրատարակվել:

Մասնավորապես, գրքում ներկայացված են «Մակբեթ», «Տասներկուերորդ գիշերը», «Հուլիոս Կեսար», «Ինչպես կուզեք» եւ «Փոթորիկ» պիեսների առաջին տպագիր տարբերակները, հայտնում է  BBC-ի ռուսական ծառայությունը: 

Հրատարակության առաջին էջին պատկերված է դրամատուրգի հայտնի դիմանկարը, որն անգլիացի հայտնի փորագրող Մարտին Դրուշաուտի ձեռքի գործն է:   

Առաջին ժողովածուի տիրաժը հավանաբար չի գերազանցել հազար օրինակը: Մինչեւ մեր օրերը այդ հրատարակության   230 գիրք է պահպանվել, ընդ որում, դրանցից 79-ը պահվում է Ֆոլջերի Շեքսպիրյան գրադարանում:   

Ժողովածուն հայտնաբերվել է դրամատուրգի մահվան 400-րդ տարելիցի շեմին, որը լրանում է  ապրիլի վերջին: