Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը մանրամասնել է, թե ինչ առաջարկներ նկատի ուներ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Կարծում եմ, որ ՌԴ ԱԳ նախարարը նկատի ունեի 2011թ. Կազանում կողմերին ներկայացված փաստաթուղթը, որը Ադրբեջանը վերջին պահին մերժեց։ Դրա մասին հստակ իր 2015թ. արդյունքներին նվիրված ամփոփիչ ասուլիսում՝ ս.թ. հունվարի վերջին ասաց հենց ինքը Լավրովը», - նշել է Տիգրան Բալայանը՝ պատասխանելով Բաքվում Լավրովի հայտարարության մասին հարցին։

Նշենք, որ ավելի վաղ Լավրովն ասել է, թե  որեւէ «Լավրովի փաստաթուղթ» կամ այլ բան գոյություն չունի։ «Ռուսական կողմը, ինչպես գիտեք, սկսած դեռ 2010 թվականից, երբ նախագահը Դ.Մեդվեդեւն էր, ջանքեր է գործադրել հարցերի կարգավորման ուղղությամբ, որոնք դեռ կողմերի համաձայնության առարկան չեն դարձել։ Դա օգնել էր որոշ դեպքերում առաջ ընթանալ։ Այնուհետ տեւական ընդմիջում եղավ, երբ 2011թ. Կազանում, ի հեճուկս ակնկալիքների, չհաջողվեց պայմանավորվել փաստաթղթի հիմնական սկզբունքների շուրջ»։