Իտալիայի գրախանութները որոշել են չվաճառել երկրում հայտնի մաֆիոզ Սալվատորե Ռիինայի որդու՝ Ջուզեպպե Ռիինայի որդու գիրքը: BBC-ի փոխանցմամբ, Սալվատորե Ռիինան երկու անգամ ցմահ ազատազրկման է դատապարտվել:
«Ռիինա ընտանիքի կյանքը» գիրքը հնարավոր չէ գտնել ո՛չ գրախանութներում, ո՛չ էլ պատվիրել համացանցի միջոցով:
Ջուզեպպե Ռիինայի գիրքն առաջինը բոյկոտել է սիցիլիական Կատանիա քաղաքը, որին հետեւել են Ֆլորենցիան, Բրեշիան եւ Միլանը: Ընդ որում, Միլանում այն համեմատել են Ադոլֆ Հիտլերի Mein Kampf-ի հետ:
Սակայն հրատարակիչ Մարիո Տրիկարիկոն հայտարարել է, որ իր ընկերությունը վերջին շրջանում Ջուզեպպե Ռիինայի գրքի 5 հազար օրինակ է վաճառել: Նա հավելել է, որ նրանք, ովքեր «քննադատում են գիրքը, պետք է նախ կարդան այն»:




























