Ռուսաստանը ցանկանում է աշխարհին համոզել, որ Ղարաբաղի հարցը միայն ինքը կարող է լուծել: Այս մասին հաղորդում է լեհական TVN24.pl հեռուստաալիքը՝ վկայակոչելով Reuters-ը:
«Ռուսաստանի ռազմավարությունը հիմնված է այն բանի վրա, որպեսզի միջազգային հանրությանը համոզի, որ միայն Ռուսաստանը կարող է վերահսկել տարածաշրջանի իրադրությունը: Նա ցանկանում է ոչ միայն կրկին վերահսկել Հարավային Կովկասը, այլեւ իր մրցակից Միացյալ Նահանգներին ցույց տալ, որ միայն ինքն ունի այս երկարատեւ հակամարտության լուծման բանալին»,- նշում է հեռուստաալիքը:




























