Մեզ մտահոգում են մարդու իրավունքների ոտնահարման ցանկացած փաստերը՝ տեսել ենք լուսանկարներն ու տեսանյութերը, որոնք տեղադրված են համացանցում: Այս մասին ապրիլի 9-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանապագահ Ջեյմս Ուորլիքը: (ֆոտոռեպորտաժ)
«Մենք հանդիպել ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկյացուցիչների հետ եւ ուղարկել ենք նրանց բոլոր տվյալները ճշտելու համար: Մենք այս հարցը բարձրացրել ենք մայրաքաղաքներում՝ այս հարցը մեր ուշադրության կենտրոնում է»,- նշել է նա:
Նշենք, որ Ղարաբաղի հարցով միջնորդները մինչեւ Երեւան այցելելը եղել են նաեւ Բաքվում եւ Ստեփանակերտում: Երեւանում նրանց դիմավորել են բողոքի ցույցերով։
Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի նախաձեռնած ագրեսիան ուղեկցվել է Ժնեւի կոնվենցիաների եւ Միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումներով։ Հրետակոծության հետեւանքով զոհվել էր 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, եւս երեք երեխա վիրավորվել է։
Ադրբեջանցի զինվորները գործել են ահաբեկչական կազմակերպությունների, որոշ տեղեկություններով՝ գործել են նաեւ ԻՊ վարձկաններ։
Ներխուժելով Թալիշ գյուղ՝ ադրբեջանցի զինվորականները դաժանորեն սպանել էին տարեց մարդկանց։ Վալերա Խաչատրյանն ու նրա կինը՝ Ռազմելանն, ինչպես նաեւ 92-ամյա Մարուսյա Խալաֆյանը սպանվել էին։ Իսկ վայրագները կտրել էին նրանց ականջները։
Կան նաեւ հայ զինծառայողներին անդամահատելու մի շարք փաստեր։ Բարբարոսները կտրել էին գլուխները եւ ձեռքերը, լուսանկարվել «ավարի» հետ եւ լուսանկարները տեղադրել համացանցում։
Ավելի վաղ համաշխարհային մամուլը հայտնել էր ԻՊ գրոհայիններին ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխելու մասին։
Ռուսաստանի հատուկ ծառայությունների տեղեկություններով՝ Ադրբեջանը ԻՊ-ին ֆինանսավորելու առումով ԱՊՀ-ում երկրորդ տեղում է գտնվում։




























