Նյու Յորքից շեֆ-խոհարար Դարեն Վոնգն անձրեւի կաթիլի տեսքով ինքնատիպ աղանդեր է ստեղծել՝ Raindrop Cake: Այն զրո կալորիականություն ունի եւ պատրաստված է հանքային ջրի եւ ագար-ագարի (ժելատինի վեգանական փոխարինիչը) համադրությամբ:
Ըստ Kedem-ի, չնայած աղանդերը պահպանում է ձեւը, ամեն դեպքում, ջրի նուրբ համ ունի: Raindrop Cake-ը մատուցվում է երկու տեսակի հավելումով. կինակոյով (սոյայի տապակած հատիկներից ալյուր) եւ պատոկա հիշեցնող օշարակով: Վոնգի խոսքով, այս աղանդերի պատրաստումն արտասովոր խոհարարական փորձ էր:



























