Ամերիկյան Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքում բնակվող Դանա եւ Նադիա քույրերը սկսել են Instagram-ի իրենց էջի օգնությամբ ամիսը շուրջ 30 հազար դոլար վաստակել՝ հետույքի պլաստիկ վիրահատություն անելուց եւ պարբերաբար լուսանկարներ հրապարակելու արդյունքում: Այս մասին ամերիկուհիները պատմել են New York Post-ին:
Ըստ Lenta-ի, 30-ամյա երկվորյակները պարզաբանել են, որ հարստացել են՝ 714 հազար բաժանորդ ունեցող իրենց @dannitabruna էջում տարբեր ապրանքների գովազդ տեղադրելով: Քույրերը պատրաստվում են իրենց լուսանկարները հրապարակել նաեւ Supe բջջային հավելվածում եւ ավելի շատ վաստակել:
Քույրերը նաեւ նշել են, որ վիրահատության համար վճարած 58 հազար դոլարը վաղուց արդեն վաստակել են:
Արգենտինայում ծնված Դանան եւ Նադիան պատմել են, որ միշտ փարթամ կառուցվածք են ունեցել, բայց որոշել են այն ավելի արտահայտիչ դարձնել եւ դիմել են պլաստիկ վիրաբույժի օգնությանը:





























