Թաիլանդում ճարպակալման խնդիր է առաջացել: Բարեկեցության աճին զուգահեռ քաղաքացիները սկսել են ավելի շատ յուղոտ եւ մսային կերակուրներ ուտել, որոնք նախկինում միայն տոնական սեղանի համար էին նախատեսված:
Առողջության թաիլանդական հիմնադրամը (Thai Health Promotion Foundation) ինքնատիպ լուծում է առաջարկել. սպասք, որն ինքնուրույն նվազեցնում է ուտեստի կալորիականությունը:
Ըստ Kedem-ի, ափսեի հատակին հարյուրավոր ոչ մեծ խորություններով նկարներ են, որոնք կարող են շուրջ 7 մլ աղցանի, մսի կամ սոուսի յուղ կուտակել: Կանոնավոր կերպով այս ափսեն օգտագործելու դեպքում կարելի է օրական մինչեւ 100 կալորիա խնայել եւ կանխել ավելորդ քաշի ավելացումը:
Հիմնադրամի ներկայացուցիչների խոսքով, սակայն, այս ափսեն դժվար է լվանալ, եւ ավելի լավ է այդ գործը վստահել սպասք լվացող մեքենային:



























