Ստենֆորդի բժշկական կենտրոնի գիտնականներն ուսումնասիրել են կանանց եւ տղամարդկանց ուղեղի ակտիվությունը նրանց համատեղ աշխատանքի ժամանակ եւ պարզել են, որ տարբեր սեռերի մոտ այդ ակտիվությունը տարբեր է, փոխանցում է Gazeta-ն:
Հետազոտության հեղինակ Ալան Ռեյսն ասում է. «Մեր հետազոտությունը չի ասում, որ կանայք կամ տղամարդիկ չեն կարող համագործակցել կամ որ մի սեռը գերազանցում է մյուսին: Նախորդ հետազոտությունները ցույց էին տվել, որ կանայք ավելի հակված են սերտ համագործակցության, եթե նրանց հետեւում են ուրիշ կանայք: Տղամարդիկ միմյանց հետ ավելի լավ են համագործակցում, քան կանայք, սակայն խառը համագործակցության դեպքում կինն ավելի հակված է փոխգործակցության»:
Նոր հետազոտության ժամանակ Ջոզեֆ Բեյքերն ու նրա գործընկերները դիմել են Hyperscanning-ի տեխնոլոգիային: Մեթոդիկան կայանում է նրանում, որ ուղեղի ակտվիությունը գրանցվում է զոնդերի օգնությամբ: 222 մասնակիցներին բաժանել են զույգերի: Նրանք փորձի ժամանակ զույգերով նստել են համակարգիչների առջեւ եւ կարող էին տեսնել միմյանց, սակայն շփվելն արգելված է եղել: Մասնակիցները պետք է միաժամանակ սեղմենին կոճակը, երբ որ համակարգչի էկրանը փոխում էր գույնը: Մասնակիցները կոճակը պետք է սեղմեին իրենց զույգի հետ միաժամանակ:
Պարզվել է, որ արական զույգերն ավելի հաճախ էին միաժամանակ սեղմում կոճակը, քան կանայք: «Միասեռ զույգերի մոտ գործողության համաձայնեցումն անմիջական կապ ունի բարձր արտադրողականության հետ»,- պարզբանել է Բեյքերը: Խառը զույգերը նույնպես կատարել են առաջադրանքը, սակայն այդ պահին նրանց ուղեղն ուրիշ կերպ է աշխատել:
Հետազոտությունը կօգնի հասկանալ, թե ինչպես է զարգացել կանանց եւ տղամարդկանց համագործակցական վարքը եւ միգուցե օգնի գիտնականներին աուտիզմի բուժման արդյունավետ միջոցներ գտնել:




























