Մարդիկ շատ ավելի մեծ հաճույք են ստանում տեղի ունեցող իրադարձություններից, եթե ընթացքում լուսանկարներ են անում:
Հոգեբանների փորձին 2 հազար կամավորներ են մասնակցել, որոնք պետք է այցելեին թանգարաններ, տեսարժան վայրեր, համերգ ունկնդրեին, ինչպես նաեւ ռեստորան եւ սրճարան հաճախեին:
Կամավորներին երկու խմբի են բաժանել, որոնցից առաջինը զբոսանքի ժամանակ լուսանկարներ է արել: Դրանից հետո փորձի մասնակիցները զգացողությունները գնահատել են Լայկերտի սանդղակով՝ 1-ից մինչեւ 15 միավոր:
Ըստ Planet today-ի, պարզվել է, որ այն մարդիկ, որոնք զբոսանքի ընթացքում անընդհատ լուսանկարել են, ավելի մեծ հաճույք են ստացել իրադարձություններից: Մասնագետների պնդմամբ, լուսանկարելիս մարդիկ չեն շեղվում, հակառակը, ավելի ուշադիր են դառնում, փորձում են կլանել ստացած տեղեկությունները, ինչպես նաեւ լավ եւ հիշվող լուսանկար անել:




























