Լոնդոնի համալսարանական քոլեջի մաթեմատիկոսներն ու հոգեբանները «երջանկության մաթեմատիկական բանաձեւ» են ստացել:
Ըստ Lenta-ի, նրանք միմյանց անծանոթ 37 կամավորի են հրավիրել եւ առաջարկել մի շարք առաջադրանքներ կատարել՝ նրանց երջանկության մակարդակն ու դրա վրա ազդող գործոնները գնահատելու համար:
Նախ կամավորներին հարցրել են, թե ինչպես կբաժանեին իրենց մոտ եղած գումարն անծանոթ մարդու հետ: Այնուհետեւ այդ գումարը խաղարկել են՝ հնարավորություն ընձեռելով իմանալ, նույն խաղում իրենց նոր ընկերը պարտվել է, թե՞ հաղթել: Անհավասար արդյունքը նվազեցրել է երջանկության մակարդակը. մարդկանց դուր չի եկել, եթե իրենք մյուսներից ավելի շատ են շահել (մեղքի զգացողություն) կամ ավելի քիչ (նախանձ):
Հետազոտության մասնակիցները բաժանվել են երկու խմբի՝ «առատաձեռն» (ովքեր տխրել են իրենց շահույթի համար եւ անծանոթին տվել գումարի 30%-ը) եւ «ժլատ» (նրանց էլ տխրեցրել է պարտությունը, եւ անծանոթին տվել են գումարի միայն 10%-ը):





























