Էմորիի համալսարանի գիտաշխատողները ԱՄՆ Մինեսոտայի համալսարանի իրենց գործընկերների հետ եկել են այն եզրակացության, որ հարստությունը չի նպաստում ընտանիքի ամրապնդմանը, այլ հակառակը, քայքայում է այն, փոխանցում է Informing–ը։
Գիտնականները տարբեր սոցիալական խավերի եւ տարիքային կատեգորիաների 120 հազար ամերիկացիների շրջանում հետազոտություն են անցկացրել եւ եկել այն եզրակացության, որ բարձր եկամուտ ունեցող մարդիկ ավելի քիչ ժամանակ են անցկացնում ընտանիքների հետ՝ նախընտրելով լինել միայնակ կամ ընկերների հետ։
Այս պնդման հետ ընդհանուր առմամբ համաձայն են նաեւ ռուս գիտնականները, որոնք, սակայն, կարծում են, որ այստեղ այլ պատճառահետեւանքային կապ կա, քանի որ հարստությունը հենց այնպես օդից չի հայտնվում. ապահովված մարդիկ բնականաբար ավելի շատ ժամանակ են անցկացնում աշխատավայրում, որպեսզի գումար վաստակեն։ Հետեւաբար ավելի քիչ ժամանակ են ունենում ընտանիքի հետ անցկացնելու համար։



























