Հնդկաստանի Ահմեդաբադ քաղաքում գնակվող գործարար Մահեշ Սավանին Հայրերի օրվա կապակցությամբ շնորհավորանքներ է ստացել 472 դուստրերից։

Երիտասարդ կանայք նրա որդեգիրներն են, որոնք կորցրել են իրական հայրերին։ 10 տարի առաջ գործարարի եղբայրը մահացավ՝ թողնելով երկու դուստրերի, ինչից հետո ա որոշեց հոգ տանել ոչ միայն իր զարմուհիների, այլեւ մյուս որբերի մասին։ Նա ոչ միայն ֆինանսապես օգնում է, այլեւ ճոխ հարսանիքներ կազմակերպում աղջիկների համար։

Ամեն հարսանիքին Սավանիի ընտանիքը 6 հազար դոլար գումար է նվիրում։ Միայն այս տարի 216 հարսանիք է կայացել։