Մարդկանց գեները կարող են պահպանել ակտիվությունը նույնիսկ մահից հետո: Այսպիսի եզրահանգման է եկել ԱՄՆ-ից, Գերմանիայից եւ Խորվաթիայից գիտնականների խումբը:
Ըստ bioRxiv կայքի, գիտնականները մահացած կենդանիների հյուսվածքներից նմուշներ են վերցրել՝ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենում դրանց հետ կրողի մահից հետո: Պարզվել է, որ մի քանի օր ակտիվությունը պահպանվում է, չնայած, ընդհանուր առմամբ, այն ավելի ցածր է լինում, քան կենդանի օրգանիզմի պարագայում:
Իզվեստիայի փոխանցմամբ, հետազոտության արդյունքում օրգանիզմում ակտիվ գեների հետաքրքիր հետմահու հավաքածու է հայտնաբերվել, որը կոչել են տանատոտրանսկրիպտոմ:
Վերջին տվյալներով, տանատոտրանսկրիպտոմը 1063 գենի ակտիվության մթերք է պարունակում: Դրանք կարող են կենսունակությունը պահպանել կենդանի օրգանիզմի մահից հետո առնվազն երկու օր, իսկ որոշ գեներ ակտիվությունը պահպանում են երեք օր:
Հետազոտության հեղինակների խոսքով, այս բացահայտումը թույլ կտա ավելի արդյունավետ եւ անվտանգ դարձել օրգանների փոխպատվաստումը:





























