Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռուստատեսությամբ եւ ռադիոյով ուկրաիներենով հեռարձակվող երգերի թիվն ավելացնելու մասին օրենք է ստորագրել: Այս մասին հաղորդում է «112» կայքը:
Նշվում է, որ օրենքի նպատակն է՝ հեռուստատեսային եւ ռադիոընկերություններին պարտավորեցնել օրական առնվազն 50% ազգային տեսաձայնային արտադրանք հեռարձակել:
Բացի այդ, պետական եւ Եվրամիության պաշտոնական լեզուներով երգերի մասնաբաժինը հեռարձակվող արտադրանքում սահմանվում է հեռուստատեսային եւ ռադիոընկերությունների հեռարձակման լիցենզիայով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Գերագույն Ռադան օրենք էր ընդունել՝ ռադիոկայաններին պարտավորեցնելով յուրաքանչյուր երրորդ երգն ուկրաիներեն հեռարձակել:





























