«Գահերի խաղը» սերիալի նոր եթերաշրջանը НВО ալիքով ավելի ուշ է ցուցադրվելու, քան սովորաբար: Ավանդաբար նոր եթերաշրջանի պրեմիերան լինում է ապրիլին կամ մայիսի սկզբին: Սակայն եթե հավատանք «Գահերի խաղը» սերիալի մենեջերներ Դեւիդ Բենիոֆին ու Դեն Վայսուին, նախավերջին եթերաշրջանը ուշացումով է հայտնվելու եթերում, հաղորդումէ Life-ը:

Նկարահանումները ավելի ուշ են սկսվելու, քանի որ ձմեռը սերիալում ոչ թե մոտ է, այլ կարելի է ասել արդեն սկսվել է: Դրա պատճառով նկարահանող խումբը ստիպված է լինելու սպասել հարմար եղանակի: Հիշեցնենք, որ յոթերորդ եթերաշրջանում սովորական տասը սերիայի փոխարեն ընդամենը յոթ սերիա է լինելու: