Մեծ Բրիտանիայի բնակչուհին այնքան է սիրում շի-ցու ցեղատեսակի իր շներին, որ որոշել է նրանց համար շքեղ հարսանիք կազմակերպել:
Ըստ Mirror-ի, բրիտանուհին որոշել է արարողությունը կազմակերպել բոլոր կանոններով՝ դրա համար 2 հազար ֆունտ ծախսելով. հարսնացուն ճերմակ զգեստով է եղել, փեսացուն՝ սմոքինգով: Նույնիսկ հարսանեկան տորթ եւ զարդարանքներ են եղել: Մի խոսքով, ամեն ինչ՝ ինչպես հարկն է:
Շները գնահատել են տիրուհու առատաձեռնությունը: Էլվիս եւ Բելլա անունով երջանիկ զույգն արդեն ձագուկներ է ունեցել:




































