Այսօր՝ հոկտեմբերի 7-ին ժամը 12։00-ին տեղի կունենա Ստամբուլի Բեյօղլու թաղամասում գտնվող հայկական Սուրբ Հարություն եկեղեցու վերաբացումը։

Ստամբուլի Շիշլիի համայնքապետարանի միջոցներով վերանորոգված հայկական եկեղեցու բացումը կկատարեն Պոլսո պատրիարքական ընդհանուր փոխանորդ արք. Արամ Աթեշյանը եւ Շիշլիի վարչական ղեկավար Մուսթաֆա Սարըգյուլը։