Սոչիի իշխանությունները չեղյալ են համարել գիշերային ժամանակ ծովում լողալու արգելքը: Այդ մասին հայտնել է քաղաք-հանգստավայրի վարչակազմի մամուլի ծառայությունը:
«Սոչիի վարչակազմը, հաշվի առնելով նախ եւ առաջ քաղաքի բնակիչների շահերը, հրաժարվել է գիշերային ժամանակ լողափներ այցելության սահմանափակումներ մտցնելուց», — նշված է հաղորդագրության մեջ:
Սոչիի քաղաքապետ Անատոլի Պախոմովի խոսքով, իշխանությունների բոլոր գործողություններն ուղղված են հանգստավայրի հյուրերի եւ բնակիչների անվտանգության ապահովմանը, այդ թվում` լողափային տարածքներում:
Նա գիտե նաեւ, որ Սոչիի շատ բնակիչներ հենց վաղ առավոտյան կամ երեկոյան` աշխատանքից հետո են լողափ այցելում:
«Սակայն գիշերային լոգանքների սիրահարները պետք է իրենց հաշիվ տան, որ օրվա մութ ժամին լողափներում բժիշկներ եւ փրկարարներ չկան, համապատասխանաբար` նրանք իրենք են պատասխանատվություն կրում իրենց անվտանգության համար եւ պետք է պահպանեն օրենսդրության պահանջները: Լողափին սպիրտային խմիչքներ խմելը, անսթափ եւ դրա համար չնախատեսված վայրերում լողալն արգելված է: Նման պրակտիկա է գործում համաշխարհային շատ հանգստավայրերում»,- զգուշացրել են քաղաքապետարանից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սոչիի քաղաքապետարանը լողափների աշխատանքի գրաֆիկ է սահմանել 08:00-ից մինչեւ 20:00-ն:




























