Ադրբեջանի իշխանությունները հերթական անգամ երկրի քաղաքացիների նկատմամաբ «հոգատար վերաբերմունք» են ցուցաբերել։

Trend–ի փոխանցմամբ՝ Ադրբեջանում քննությունների անցկացման ծախսերն այլեւս չի հոգալու պետական բյուջեն։ Յուրաքանչյուր դիմորդ ինքն է վճարելու ընդունելության քննությունների համար։  Նորամուծությունն այս տարվան չի վերաբերում։ Այս պահին ընդունելության քննության համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթուղթ եւ աշխատանքային  համար, որի դիմաց պետությանը 2 մանաթի չափով տուրք է վճարվում։

Առաջիկայում նորամուծությունը կվերաբերի կրթության բոլոր աստիճանների քննություններին, այդ թվում պետական ծառայության անցնելու եւ փորձնական քննություններին։ Դրանք պետք է անցկացվեն վճարովի հիմունքներով։ Բացառություն են կազմում դպրոցի ավարտական քննությունները, քանի որ 11-ամյա կրթությունը երկրում անվճար է։