2016–ի առաջին կիսամյակում Ադրբեջանի ՀՆԱ-ի անկումը 3,4 տոկոս է կազմել: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեն: Վիճակագրական տվյալներով՝ ՀՆԱ-ի անվանական ծավալը հաշվետու ժամանակաշրջանում 27 մլրդ 2,3 մլն մանաթ է կազմել: Նավթային ՀՆԱ-ի ծավալը 2016–ի հունվար-հունիս  ժամանակահատվածում 17 մլրդ 597,2 մլն է կազմել, անկումը՝ 6,1 տոկոս: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում  նավթային սեկտորը 2,1 տոկոս աճ է գրանցել: Վիճակագրական տվյալներով՝ Ադրբեջանի ՀՆԱ-ի անկումը հաշվետու ժամանակաշրջանում պայմանավորված է եղել արտադրության ծավալների և շինարարության ոլորտում ծառայությունների 33,6 տոկոս կրճատումով: 2016–ի հունվար-հունիս ժամանակահատվածում  ՀՆԱ-ի արդյունաբերության մասնաբաժինը 38,5 տոկոս է կազմել, առևտրին և տրանսպորտային միջոցներինը՝ 11,8 տոկոս, շինարարությանը՝ 9,1 տոկոս, տրանսպորտինը՝ 6,8 տոկոս, գյուղատնտեսության, անտառային և ձկնորսական տնտեսություններինը՝ 5,1 տոկոս, զբոսաշրջիկների տեղավորմանը և հասարակական սննդին՝ 2,8 տոկոս, հաղորդակցության և կապին՝ 2 տոկոս և այլն:

Հարկերի մասնաբաժինը 7,6 տոկոս է կազմել: 2016–ի առաջին կիսամյակում մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքը կազմել է 2 հազար 809,3 մանաթ  (անկումը 4,5 տոկոս): Սակայն 2016–ի համար Ադրբեջանի կառավարությունը 1,8 տոկոսով ՀՆԱ-ի աճ է ակնկալում: