Ադրբեջանում էլեկտրաէներգիան բնակչության համար կթանկանա 16,6 տոկոսով: Համապատասխան որոշումն ընդունվել է Ադրբեջանի Սակագնային (գնային) խորհրդի նիստին, հայտնում է Թրենդը:
Որոշման համաձայն, հուլիսի 15-ից մեկ կՎտ/ժ-ի մեծածախ արժեքը կկազմի 0,043 մանաթ (դոլարի նկատմամբ մանաթի փոխարժեքը մոտավորապես 1,5 անգամ է), իսկ մանրածախ վաճառքի արժեքը` 0,07 մանաթ/կՎտժ: Էլեկտրաէներգիայի մանրածախ արժեքը 0,06 մանաթ/կՎտժ է կազմում: Տվյալ սակագինը հաստատվել է 2007 թվականին:




























