Լոնդոնյան Սոհո շրջանում մատուցողների ամենամյա մրցավազքն է անցկացվել: Մատուցողները պետք է վազեին շրջանի մի քանի փողոցներով՝ ձեռքին շամպայնի շշով սկուտեղ: Այս տարի հաղթող է ճանաչվել 28-ամյա Չառլի Բրաունը:

Ըստ BBC-ի, մրցույթին շուրջ 30 մատուցողներ են մասնակցել, սակայն ոչ բոլորն են կարողացել եզրագիծ հասնել. ժամանակ առ ժամանակ փողոցներում կոտրվող շշերի ձայներ են լսվել:

Նշվում է, որ այս տարվա մրցույթի հաղթողի կոչումը ստանալով՝ Բրաունը վերադարձել է հարեւանությամբ գտնվող ռեստորան՝ աշխատանքի: