Վույվերհեմփթոնի եւ Շեֆիլդի համալսարանների գիտնականները հետազոտություն են կատարել, որի ընթացքում բացահայտել են, որ սեփական ուժերին հավատալը ամենալավ մոտիվացիան է: Այն մարդուն դարձնում է առավել հաջողակ, փոխանցում է Informing-ը:
Հոգեբանների խոսքով՝ արտաբերելով «Ես դա կարող եմ ավելի լավ անել» արտահայտությունը՝ մարդն իսկապես կարող է բարելավել իր ընդունակությունները, ինչպես նաեւ ցանկացած խնդիր առավել արդյունավետ լուծել:
Հետազոտությանը մասնակցել է 44 հազար կամավոր, որոնց բաժանել են 12 խմբի, այնուհետեւ հանձնարարություն են տվել: Նրանք պետք է մեծ արագությամբ ըստ կարգի դասավորեին 1-ից 36 թվերը, որոնք պատահականության սկզբունքով ցրված էին աղյուսակում: Այդ ընթացքում նրանք կարող էին իրենց աշխատանքը խթանել տարբեր միջոցներով:
Արդյունքում՝ ովքեր իրենք իրենց ասել են, որ կարող են հաղթահարել խնդիրը, այն ավելի լավ եւ արագ են լուծել, քան մյուսները, եւ իսկապես եղել են առաջինը: Դրա հետ մեկտեղ արդյունավետ միջոց է դարձել «մեդիտացիան»:





























