Չինաստանի Հեբեյ նահանգում հեղեղների հետեւանքով 34 մարդ է անհետ կորել, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կա մեկ զոհ եւ 6 անհետ կորած։

Հեբեյ նահանգի ջրային ռեսուրսների դեպարտամենտի տվյալներով՝ տարերային աղետից տուժել է 19 գավառ, վնասվել 11 ջրամբար, 2 ՀԷԿ, 112 հեռահաղորդակցման կայան։ Իշխանությունները 67 հազար մարդու են տարհանել։