Տղամարդկանց մոտ սեռական գրգռվածության պատճառով մտավոր ունակությունների անկումը բավական հեշտ է բացատրվում։
Տղամարդիկ գրգռվելիս հիմարանում են. էրեկցիայի պահին եւ դրանից որոշ ժամանակ հետո սթափ դատողությունն անջատվում է, եւ տղամարդիկ ավելի ցրված են դառնում, գրում է Men’s Life–ը։
Բրիտանացի մասնագետները 18-28 տարեկան 176 տղամարդու շրջանում փորձ են անցկացրել։ Նրանց բաժանել են երկու խմբի լուսանկարներ ցույց տվել։ Առաջին խմբին ցույց են տվել էրոտիկ բնույթի լուսանկարներ, իսկ երկրորդ խմբին՝ բնապատկերներ։ Հետո մասնակիցները պետք է խաղ խաղային՝ պատասխանելով մի քանի հարցերի։ Փորձը ցույց է տվել, որ բնապատկերների լուսանկարներին նայած տղամարդիկ գրեթե բոլոր հարցերին ճիշտ են պատասխանել։ Իսկ ահա էրոտիկ լուսանկարներից գրգռված տղամարդիկ պատասխանելիս շատ սխալներ են թույլ տվել։
Գիտաշխատողների խոսքով՝ մտավոր ունակությունների անկման պատճառը շատ պարզ է։ Էրեկցիայի պահին օրգանիզմում վերաբաշխվում է արյան հոսքը, եւ այն ուղղակի չի բավականացնում գլխուղեղի սովորական աշխատանքի համար։





























