Հնդկաստանում մեռած կովը զանգվածային անկարգությունների պատճառ է դարձել: Ցույցի ընթացքում ոստիկան է զոհվել, ցուցարարները ճանապարհներ են փակել, մի քանի ավտոբուս այրել: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով The Indian Express-ը:
Ակտիվիստները փողոց են դուրս եկել տեսանյութի հրապարակումից հետո, որում «Կովերի պաշտպանների ջոկատը» ծեծում է սուրբ կենդանու սպանության մեջ կասկածվող երիտասարդների:
Տեսանյութում երեւում է նաեւ, թե ինչպես են ակտիվիստները ցածր խավերի ներկայացուցիչ չորս կիսամերկ երիտասարդի կապում մեքենային եւ մարդաշատ շուկայի կենտրոնում ծեծի ենթարկում: Հաշվեհարդարը դադարեցնելու՝ շրջապատող մարդկանց բոլոր փորձերը դաժանորեն կանխվում են:
Չնայած տեղի բնակիչները փորձում են բացատրել, որ կենդանին իր մահով է վախճանվել, իսկ երիտասարդները պարզապես մարմինը տանում էին սպանդանոց, կովերի պաշտպանները ոչ մի ուշադրություն չեն դարձնում նրանց խոսքերին:





























