Հոլիվուդյան Legendary Entertainment կինոընկերությունը պոկեմոնների մասին խաղի էկրանավորման իրավունք է ստացել: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Լիամետրաժ ֆիլմի նկարահանումները՝ ինչպես իրական դերասանների, այնպես էլ անիմացիոն կերպարների մասնակցությամբ, մեկնարկելու են 2017 թվականին:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ առաջին ֆիլմը հիմնված կլինի Nintendo-ի «Մեծն դետեկտիվ Պիկաչուն» խաղի վրա: Այլ մանրամասներ առայժմ գաղտնի են պահվում:
Рokemon Go-ն Nintendo ընկերության ստեղծած խաղն է՝ լրացուցիչ իրականությամբ: Խաղացողներին առաջարկվում է շրջել իրական օբյեկտներով՝ վիրտուալ հրեշների գտնելու համար: Հավելվածը թողարկվել է հուլիսի 6-ին:





























