Fox News ամերիկյան լրատվական հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Ռոջեր Էյլսը լքել է իր պաշտոնը ՝ սեռական ոտնձգության մեջ կասկածանքների պատճառով:
Ավելի վաղ Fox News–ի նախկին հաղորդավարուհի Գրեխթեն Կառլսոնը դիմել էր դատարան՝ պննդելով, որ էյլսը իրեն աշխատանքից հեռացրել է այն բանից հետո, երբ ինքը մի քանի անգամ մերժել է ինտիմ հարաբերությունների նրա առաջարկը: 76-ամյա Էյլսը հերքել է բոլոր մեղադրանքները ու հայտարարել, որ դա հաղորդավարուհու վրեժխնդրությունն է այն բանի համար, որ հեռուստաալիքը նրա հետ պայմանագիրը չի երկարացրել, հայտնում է BBC –ն:
Ռոջեր Էյլսը դարձել է Fox News–ի ղեկավարը 1996-ին՝ հեռուստաալիքի ստեղծման օրվանից: Մինչ այդ նա մեդիախորհրդական էր աշխատում ԱՄՆ նախագահներ Ռիչարդ Նիքսոնի, Ռոնալդ Ռեյգանի ու Ջորջ Բուշի օրոք:





























