Ազատություն հրապարակից երթ է սկսվում դեպի Խորենացի փողոց։

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ երթի մասին հայտարարել է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։

Նա նշել է, որ գնալու են Խորենացի փողոց եւ մնալու են այնտեղ։ Երթն անցնելու է Թումանյան, Աբովյան, Պուշկին, Վարդանանց եւ Նարդոս փողոցներով։

«Կուռ շարքերով, խաղաղ, առանց հայհոյանքների շարժվում ենք»,- ասել է Ղուկասյանը։

Այս պահին երթի մասնակիցները «Միացում» վանկարկումներով սկսել են երթը, նրանց ուղեկցում են ոստիկանները։