Ամերիկյան Օսթին քաղաքում անհայտ անձը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով տեղի ոստիկանությունը:

Իրավապահների տվյալներով՝ կրակոցներ են հնչել նույն շրջանի սահմաններում, երկու վայրից: Երկու հատվածներն էլ ոստիկանների հսկողության ներքո են, տեղի բնակիչների անվտանգությանը ոչինչ չի սպառնում:

Քաղաքի արտակարգ իրավիճակների ծառայությունները հաղորդել են առնվազն մեկ զոհի մասին, երեք մարդ վիրավոր է: Զոհվածը 30-40 տարեկան կին է: