Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում երեք հարկանի շենք է փլուզվել:

Ողբերգության հետեւանքով 8 մարդ է զոհվել: Ընդհանուր առմամբ, շենքում ութ ընտանիք է բնակվել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ANI գործակալությունը:

Փրկարարներին հաջողվել է 20 մարդու ողջ դուրս բերել փլատակներից: Փրկարարական գործողությունը շարունակվում է: