Շոտլանդական Բիգգար քաղաքից ամուսինները հին աթոռի մեջ 5 հազար ֆունտ արժողությամբ ադամանդներով պատված զարդ է գտել: Այս մասին գրում է The Telegraph-ը:
Ամուսիններն աթոռը շուրջ 10 տարի առաջ գնել են աճուրդում: Բայց այն ժամանակ չեն կարողացել երեսապատել այն, եւ աթոռը խորդանոց են տարել:
6 տարի անց նրանց փոխել են աթոռի կտորը: Որոշ ժամանակ անց ամուսնության տարեդարձի առիթով Էնգուսը կնոջը՝ Անժելային, ադամանդե մատանի է նվիրել, հետո՝ Սուրբ Վալենտինի օրը, ադամանդե ականջօղեր, իսկ Զատկին՝ թանկարժեք քարերով մեկ այլ զարդ:
Այս գանձերը, ամենայն հավանականությամբ, աթոռի մեջ թաքցրել են նախկին տերերը, իսկ Էնգուսը դրանք հայտնաբերել է աթոռը նորոգելիս:





























