Շաբաթվա օրը շատ կարեւոր է, եթե կատարյալ ինտիմ մտերմություն եք ծրագրում, կարծում են Լոնդոնի հետազոտական ինստիտուտի աշխատակիցները, փոխանցում է Planet Today-ը:

Սիրեկաններն, օրինակ, չպետք է սեքսով զբաղվեն երկուշաբթի: Պատահական չէ, որ շաբաթվա այդ օրն է համարվում ամենածանրը. ինչ սեքսի մասին կարող է խոսք լինել, երբ գործընկերների գլխում սավառնում են առաջիկա աշխատանքային շաբաթվա հետ կապված մտքեր:

Այդ պատճառով, ինչպես գիտնականները պարզել են տիտանական հետազոտությունների արդյունքում, երկուշաբթիի, դրա հետ նաեւ երեքշաբթիի եւ չորեքշաբթիի սեքսուալ էներգիան հարկ է պաշարել հինգշաբթիի համար: Սեքսի տեսակետից հինգշաբթին միանգամայն այլ գործ է: Կանխազգալով աշխատանքային շաբաթվա մոտալուտ ավարտը՝ մարդու օրգանիզմը անկողնում կարող է իսկական հրաշքներ գործել, պնդում են հետազոտողները, որոնք խորհուրդ են տալիս բոլոր կարեւոր գործերը հիգշաբթիից տեղափոխել այլ օրեր եւ կենտրոնանալ սեքսի նոր սահմանների յուրացման վրա: