Քոլեջի ուսանողուհին Մեքսիկական ծոցում ձուկ որսալիս կարողացել է երկու շնաձկների պայքար տեսագրել: Մահացու մարտի են բռնվել վագրային շնաձուկը (Galeocerdo cuvier) եւ մուրճ-շնաձուկը (Sphyrna mokarran):

Ըստ Lenta-ի՝ պայքարն ընդամենը մի քանի վայրկյան է տեւել, այդ ընթացքում Galeocerdo cuvier-ը լուրջ վնասվածքներ է հասցրել հակառակորդին եւ նրան դեպի հատակ տարել:

Galeocerdo cuvier-ը մարդու համար ամենավտանգավոր տեսակներից է: Այս խոշոր կենդանու չափսերը նման են սպիտակ շնաձկան չափսերին (մինչեւ 5.5 մետր):