Հոլանդիայի ոստիկանությունը մի տղամարդու է ձերբակալել Ամստերդամի օդանավակայանում ահաբեկչության սպառնալիքի կապակցությամբ իրականացվող գործողության շրջանակում:

Reuters գործակալությունը նշում է, որ անցած շաբաթվանից սկսած ոստիկանական գործողության շրջանակում զննում են օդանավակայանի մոտակայքում գտնվող բոլոր փոխադրաամիջոցները: Այսօր՝ օգոստոսի 1-ին, ոստիկանությունը մի ավտոբուս է կանգնեցրել ու մի մարդու ձերբակալել: