«Ֆորմուլա 1»-ի սեփականատեր Բերնի Էքլսթոնին պատկանող ուղղաթիռերից մեկի օդաչուին կասկածում են միլիարդատիրոջ զոքանչի առեւանգությանն աջակցելու մեջ: Խորխե Էուրիկո դա Սիլվա Ֆարիան առեւանգման գործով ձերբակալվածներից մեկն է: Նրան համարում են հանցագործության կազմակերպիչը, հայտնում է BBC–ն:
Բերնի Էքլսթոնի զոքանչ Ապարեսիդա Շունկին առեւանգել էին 10 օր առաջ Սան Պաուլու քաղաքում գտնվող նրա տանից: Մարզական աշխարհի ամենահարուստ պրոմոթերներից մեկի 67-ամյա զոքանչի համար առեւանգողները 36.5 մլն դոլար փրկագին էին պահանջել:
Օգոստոսի մեկին բրազիլական ոստիկանությունը ազատագրել էր կնոջը: Նրան գտել էին քաղաքի ծայրամասում մի բնակարանում փակված: Ոստիկանները պնդում են, որ առեւանգողները ոչ մի ցենտ չեն ստացել: Գործողության արդյունքում կալանավորվել էին եւս երկու կասկածյալներ:





























