Ամերիկացի գրող Ջորջ Մարթինը հայտնել է, որ հոկտեմբերին լույս կտեսնի «Գահերի խաղ» վեպի հոբելյանական հրատարակությունը: Հոբելյանական թողարկումը համընկել է շարքի 20-ամյակին: Բացի այդ, Մարթինը նշել է հրատարակման ճշգրիտ ժամկետը՝ հոկտեմբերի 18, փոխանցում է Informing-ը:
Հիշեցնենք, որ բեթսելերի առաջին գիրքը լույս է տեսել 1996 թվականին: Ինչպես ասել է հեղինակը, վեպի առաջին գրաքննությունները դրական էին, իսկ վաճառքը՝ պատկառելի: Ամերիկայում վեպի երկրպագուները գրական հանդիպումներ էին կազմակերպում, սակայն նրանց թիվն այդ ժամանակ մեծ չէր: 20 տարում ամեն ինչ արմատականորեն փոխվեց:
Մարթինը խոստովանել է, որ իր նախնական մտահղացման համաձայն՝ «Գահերի խաղ» վեպի պատմությունը պետք է ամփոփվեր երեք գրքում, սակայն այն այնպիսի ցնցող հաջողություն ունեցավ, որ այժմ հեղինակը նախաձեռնել է  վեցերորդ գրքի ստեղծումը: Հիշարժան է, որ հոբելյանական հրատարակության նկարազարդումը հեղինակել են ֆենտեզի ժանրի լավագույն նկարիչները: