Քրեական հեղինակություն Զախարի Կալաշովը, որը հայտնի է նաեւ որպես Շաքրո Մոլոդոյ, որը ենթադրաբար կաշառել է ՌԴ ՔԿ-ի բարձրաստիճան աշխատակիցների, իր ձերբակալությունից կարճ ժամանակ առաջ սիրուհուն թանկարժեք պենտհաուզ է նվիրել:
Հայտնի է դարձել, որ շքեղ երկհարկանի պենտհաուզը, որը զույգը չի հասցրել նույնիսկ վերանորոգել, գտնվում է Մոսկվայում էլիտար բնակելի շենքերից մեկում: Բնակտարածքի ընդհանուր մակերեսն ավելի քան 200 քմ է կազմում: Ոստիկանության կողմից քրեական հեղինակության ձերբակալումից անմիջապես հետո էլիտար պենտհաուզում խուզարկություն է կատարվել: Դրանից հետո Շաքրոյի սիրուհին` հսկայական բնակտարածքի նորաթուխ տիրուհին արտասահման է մեկնել, հայտնում է Life-ը:
Ավելին, հենց օրենքով գողի սիրուհին է նրա ձերբակալության պատճառ դարձել: Պորտալի տվյալներով, նրա ընկերուհին` Ելենա Ս.-ն է Շաքրո Մոլոդոյին խնդրել հաշվեհարդար տեսնել Elements ռեստորանի սեփականատիրուհու հետ: Հենց նրա ընկերուհու` հաստատության տերը դառնալու ցանկությունն է օրենքով գողին հասցրել քրեական գործի եւ կալանքի առնվելու:




























